
Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կրկին կալանավորվելու է

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Նուրսել Այդողանը, ով կալանքի տակ էր վեց ամիս և ազատ էր արձակվել ապրիլի 21-ին, կրկին կալանավորվելու է: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Այդողանը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբի քարոզչություն իրականացնելու», «հանցանքն ու հանցագործին գովելու», «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու», «ժողովրդին օրինազանցության դրդելու» մեջ:
Այդողանի կալանավորմամբ կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը կհասնի 12-ի: Նրանց շարքում են նաև Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: