Բաժիններ՝

Մակրոնի օգտին ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի քաղաքացիների 61 տոկոսը. հարցում

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին քվեարկող ընտրողների թիվն աճել է մեկ տոկոսային կետով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-­ն, այդ մասին պարզ է դարձել OpinionWay ընկերության հարցումների արդյունքներով:

Համաձայն այդ տվյալների՝ Մակրոնին աջակցում է ընտրողների 61 տոկոսը: Այդ ընկերության նախորդ հարցումը, որը հրապարակվել էր անցած ուրբաթ, նախկին նախարարին խոստանում էր հաղթանակ ձայների 60 տոկոսով:

Նրա մրցակիցը` «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը, ըստ հարցման արդյունքների, կհավաքի ձայների 39 տոկոսը: Հարցումն անցկացվել է ապրիլի 28-­30­-ը: Դրան մասնակցել է Ֆրանսիայի 1488 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031