Բաժիններ՝

Ադրբեջանական կալանավայրերից մեկում հայտնաբերվել է ակտիվիստի դի

Ադրբեջանցի ակտիվիստ Մեհման Հալանդարովին, ով համարվում է քաղբանտարկյալ, կալանավայրում մահացած են հայտնաբերել: Նրա բարեկամների և ընկերների խոսքերով, հնարավոր է Հալանդարովն ինքնասպանություն է գործել:

40-ամյա Մեհման Հալանդարովն ակտիվիստ է, որը 2017 թվականի ապրիլի 1-ին հրապարակված Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակում է: Հալանդարովը Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած ցույցին է մասնակցել, ինչից հետո թմրանյութեր օգտագործելու համար ձերբակալվել է: Նրա մահվան հետ կապված Բաքվի դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Հալանդարովի ընկերների տեղեկատվությամբ՝ նրա մարմինը գաղտնի հուղարկավորել են ապրիլի 30-ին: Հալանդարովն ունեցել է քույր, սակայն նրանք ակտիվիստի քաղաքական հայացքների պատճառով չեն շփվել:

aliq.ge

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031