Ինը հոգուց բաղկացած տուրիստական խումբը մայիսի 6-ին ձնահյուսի տակ է ընկել Ալթայի Հանրապետության Հարավային Չույի լեռնաշղթայում, երկուսին հաջողվել է փրկվել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ Բաղդադ այցի պատճառ Է դարձել Իրաքի հարեւան Իրանի ակտիվությունը:
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 8-ին վաղաժամկետ ամփոփել է հունիսի 9-ի ընտրություններում նախագահի թեկնածուների գրանցման արդյունքները:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին, որն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
Ճապոնիայի Սիգայի պրեֆեկտուրայում երկու երեխա է ստացած վերքերից մահացել հիվանդանոցում այն բանից հետո, երբ ավտոմեքենան ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մխրճվել է երեխաների խմբի մեջ:
ՀՀ ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Իրանը Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Չինաստանի դեսպաններին տեղեկացրել է, որ դադարեցնում է իր կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) առանձին դրույթների կատարումը:
Մյանմայում ռոհինջաների ճգնաժամը լուսաբանելուց հետո բանտարկված Reuters-ի լրագրողներին ազատ են արձակել նախագահական համաներումով, տեղեկացնում է BBC-ին:
«Առաջին հերթին՝ ԼՂ-ի հետ է Ադրբեջանը ստորագրել հրադադարի պայմանագիր, և հետագայում իրավիճակը կախված է եղել հետևյալից՝ Երևանը կտա՞ համաձայնություն, թե՞ ոչ, որպեսզի ստորագրի այդ փաստաթուղթը»։
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքին հավանության ցուցանիշն ամենաբարձր՝ 46 տոկոսի մակարդակին հասել նրա ողջ նախագահության ընթացքում:
Եվրախորհրդարանի՝ (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման որոշումը։
Թուրքիայում բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ ու արվեստագետներ քննադատել են այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հարեւանության քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու երկրի քաղաքականությունն այլընտրանք չունի, եւ ինքը պատրաստ է այն պաշտպանել։
Եթե Եվրամիությունը չկարողանա օգնել Իրանին՝ հակազդելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին, միջուկային գործարքը կիմաստազրկվի, եւ Թեհրանը կարող է վերանայել դրան իր մասնակցությունը:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել է Ստամբուլի կրկնական մունիցիպալ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Իրանը պատերազմ չի ցանկանում Վաշինգտոնի հետ, բայց կպաշտպանվի, եթե ԱՄՆ-ն առաջինը բախումներ սկսի Իրանի հետ:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը մայիսի 9-ին կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին, որտեղ քննարկվելու են առաջիկա «հնգամյակի» գերակայությունները, ԵՄ-ի երկրներին հորդորել է ավելի հավակնոտ գործել, քան երբեւէնախկինում, ուժեղացնելով ԵՄ-ի գլոբալ դերը։
Վրաստանի էլեկտրամատակարարման համակարգի առեւտրային օպերատորի (ESCO) տվյալներով, երկիրն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան:
Բանտում գտնվող՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ճնշված է, բայց ընկճված չէ, նա հասարակական աջակցության կարիք ունի:
Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը վերստին նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունն է առաջադրում Ստամբուլի քաղաքագլխի պաշտոնի համար:
Վրաստանը ձգտում է այն բանին, որ Սեւ ծովը լինի անվտանգության գոտի, եւ մտադիր է այդ բնագավառում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:
Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Սերգեյ Լավրովը մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն Սիրիայի եւ Վենեսուելայի իրադրությունը, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) թեմատիկան:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պայմանավորվել են մայիսի 14-ին հանդիպում անցկացնել Սոչիում:
ԱՄՆ-ի նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենն սկսել է եռամյա պատիժը կրել բանտում, որը գտնվում է Նյու Յորքից 115 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած Օթիսվիլ բնակավայրի շրջանում:
Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում մայիսի 7-ին Սինաբունգ հրաբխի նոր ժայթքում է գրանցվել:
Ստամբուլի շատ շրջանների բնակիչներ «կաթսաներով բողոքներ» են կազմակերպել քաղաքագլխի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) որոշման պատճառով, ընտրություններ, որոնցում հաղթել է ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
Առնվազն 150 թալիբների եւ թմրանյութերի արտադրության 68 լաբորատորիա են ոչնչացվել Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգում զինյալների դիրքերին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի եւ Աֆղանստանի զինված ուժերի կողմից հասցված համատեղ ավիահարվածների արդյունքում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն մեկնաբանել է հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական գագաթնաժողովում, որը մայիսի 9-ին տեղի կունենա Ռումինիայի Սիբիու քաղաքում, քննարկելու են հանրակցության ռազմավարությունն առաջիկա հինգ տարում:
Կատարի իշխանությունները որոշում են ընդունել որպես օգնություն 480 միլիոն դոլար տրամադրել պաղեստինյան տարածքների բնակիչներին: