
Աթենքում տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց. ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելով 2023թ. 57 մարդու կյանք խլած երկաթուղային աղետի 2-րդ տարելիցի կապակցությամբ հանրահավաքին, հայտնում է ria.ru-ն:
Նրանք դժգոհ են աղետի պատճառների հետաքննությունից։ Զոհերի հարազատները կարծում են, որ նախարարների կաբինետը թաքցնում է փաստերն ու հանցագործներին։
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ: Ամբոխը վիրավորական արտահայտություններ է վանկարկում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հասցեին և պահանջում նրա հրաժարականը։
Այսօր համազգային գործադուլ է հայտարարվել, զանգվածային ցույցեր են անցկացվում ամբողջ երկրում։ Աթենքի կենտրոնում մետրոյի երկու կենտրոնական կայարանները փակ են, և մարդիկ մի քանի կիլոմետր քայլում են՝ բողոքի ակցիային մասնակցելու համար։ Շատերը գնում են երեխաների հետ: Մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանները փակել են երթևեկությունը. օդում ոստիկանական ուղղաթիռներ են:
Երկու տարի առաջ Հունաստանում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենասարսափելի երկաթուղային վթարը։ Փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը Աթենքի և Սալոնիկի միջև ճակատ-ճակատի բախում է տեղի ունեցել բեռնատար և մարդատար գնացքների միջև՝ նույն գծի վրա: Զոհվել է 57 մարդ, հիմնականում՝ ուսանողներ։
Աղետից հետո պարզվել է, որ երկար տարիներ այս երթուղու անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են եղել։