
Ռուսաստանից արձագանքել են Թրամփ-Զելենսկի բարձր մակարդակի հանդիպմանը

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը X ցանցում մեկնաբանել է Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ տեղի ունեցած իրավիճակը՝ այն անվանելով պատմական։
«Պատմական [իրադարձություն] է: «Միայն բովանդակալից երկխոսության միջոցով կարող են արդյունավետորեն լուծվել գլոբալ խնդիրները»,-ըստ ТАСС-ի՝ գրել է Դմիտրիևը՝ նշելով Թրամփի և Զելենսկիի բանակցությունների հեռարձակումը։
Նշենք, որ Դմիտրիևը Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների ժամանակ պատվիրակության կազմում էր։