Ոչ մեծ ուղղաթիռը կործանվել է Վոլոգդայի մարզի Նյուկսենիցայի շրջանում:
168 TV ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բանակը կազմալուծված է, ավելի ճիշտ թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է ինչ ծեծ է ուտոմ, ամբողջությամբ կազմալուծվել է։ Իրադարձությունների, փաստերի համադրումով հասկանալի է դառնում թե ինչ մասշտաբենրի մարդկային կորուստ ունի այս ահաբեկչական տանդեմը։
Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին տեսաուղերձով աջակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ աղոթում են խաղաղության հաստատման համար:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»։
Սեպտեմբերի 27-ից, երբ Ադրբեջանը ռազմնական գործողություններ սկսեց Արցախի նկատմամբ, շատերի ուշադրության կենտրոնում միջազգային կառույցների, այլ պետությունների արձագանքին, կոչերին ու հայտարարություններին:
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ շաբաթվա վերջին նախատեսվում են ԱՄՆ պետքարտուղարի առանձինհանդիպումները ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ըստ տեղեկության՝ ուրբաթ առավոտյան Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն կընդունի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկման հիմնական առարկան է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
ատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել:
Արարարողության հեռարձակել է Իսրայելի Kan կորպորացիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան երկրի տարածքում՝ Կարա Գուչ գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել:
Արցախի ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 43 զինծառայողների անունները
«Միշտ էլ այդպես է եղել, և մենք հենց այսպիսի ելք էինք ակնկալում։ Գուցե ավելիին էինք սպասում, բայց ընդհանուր առմամբ բավարար կարող ենք որակել, քանի որ կարևորում են խաղաղությունն ու պատերազմի դադարեցումը, այս տեսակետից բավարար է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Բաբայանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Զոհրաբ Մնացականյան հանդիպումը։ Այս ընթացքում նման հանդիպումներ շատ են լինում, դա բնական է, և, այո՛, վարչապետի մոտ հիմա նախարարը հանդիպման է»,- ի պատասխան 168.am-ի հարցին՝ ճի՞շտ են մեր տեղեկությունները, որ Զոհրաբ Մնացականյանը Կառավարությունում այս պահին հանդիպում է վարչապետ Փաշինյանի հետ, ասաց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 50 զոհ:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստացնող» լուսանկարներին՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունում մարդկանց` ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները:
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր տեսաուղերձով հայ հասարակությանը վերահաստատել է Արցախի հիմնախնդրի վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը:
Շաբաթվա վերջին նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Հանրապետականի կարծիքն անփոփոխ է. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»․ Շարմազանով
Կարծում եմ եկել է ժամանակը, որ Հայաստանը և Արցախը պաշտոնապես հայտարարեն, որ Թուրքիային ճանաչում են որպես հակամարտող կողմ և չեն պատրաստվում Արցախի հարցով բանակցել Թուրքիայի հետ:
Ֆրանսիայում դաժանորեն սպանված պատմության ուսուցիչը հետմահու պարգեւատրվի Պատվո լեգիոնի շքանշանով, հաստատել է երկրի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը։ Ուսուցչի հրաժեշտի ազգային արարողությունը կկայանա հոկտեմբերի 21-ի երեկոյան Սորբոնում:
«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումները և մայրաքաղաքի քաղաքացիական բնակչության շարունակվող ռմբակոծությունները վկայում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի»,- գրել է Աֆեյանը։
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները բռնել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի երկու անդամների, որոնք կապված են սիրիացի զինյալների հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Աֆղանստանից։
Իրավիճակը սահմանում անփոփոխ է։ Ստեփանակերտում դրությունը հանգիստ է եղել, բայց ճակատում, սահմաններում ռազմական ագրեսիան շարունակվում է։
Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ:
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։
Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիային այս կամ այն կառույցից հեռացնելու, նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունները չեն դադարում: