
Վարորդը թիվ 57 երթուղու ավտոբուսով վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Միխայիլ Ֆ.-ն իր վարած «ZhongTong» մակնիշի ավտոբուսով Մարգարյան-Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Աշխեն Ն.-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 57 երթուղին։