
ԵՄ առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ

Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ։ Մարագոսը ցավակցություն է հայտնել X-ի միկրոբլոգում։
«Մենք հիշում ենք 1988 թվականի Սումգայիթը և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին/ընկերներին։ ԵՄ-ն հավատարիմ է խաղաղության և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործին։ Մենք պետք է միասին աշխատենք հաշտեցման եւ կայուն, երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, որպեսզի երաշխավորենք, որ նման ողբերգություններն այլեւս երբեք չեն կրկնվի ոչ մի ժողովրդի հետ»,– գրել է Մարագոսը։