
Զելենսկին մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ բանակցելու եվրոպական առաջնորդների հետ․The Guardian

Զելենսկին մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ բանակցելու եվրոպական առաջնորդների հետ։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ այսօր Թրամփ-Զելենսկի հանդիպումը թեժ է անցել, նրանք վիճել են՝ ընդհուպ անցնելով ծաղրանքի և վիրավորանքների։ Զելենսկին չի համաձայնել հրադադարին, նշելով, որ այն անիմաստ է լինելու։ Բանակցությունները, ըստ էության, տապալվեցին, չի ստորագրվել նաև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։
Սպիտակ տնից հեռանալուց հետո Զելենսկուն իրենց աջակցությունն են հայտնել եվրոպական մի շարք առաջնորդներ՝ Գերմանիայի ապագա կանցլերը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Իսպանիայի վարչապետ Սանչեսը, Լեհաստանի վարչապետ Տուսկը և այլք։