Թուրքիան Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի համար կարևոր գործընկեր կդառնա

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը ելույթ է ունեցել «Globalturk Capital» ներդրումների կազմակերպման և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության կողմից կազմակերպված «Թուրքիան և շրջապատող մասնավոր կապիտալ ներդրումների 2025-ի տեսլականը» հաժաղովում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քաջըրը հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի համար կարևոր գործընկեր կդառնա։

Նա նշել է, որ Թուրքիան նպատակ ունի ընդլայնել պաշտպանական ոլորտում ունեցած հաջողությունները նաև այլ արդյունաբերական ճյուղերում՝ ընդգծելով, որ վերջին տարիներին մեկնարկած բարձր տեխնոլոգիաների ծրագրերը մեծ ներդրումային հետաքրքրություն են առաջացրել։

Քաջըրն ասել է նաև, որ Մեծ Բրիտանիան և Թուրքիան պատրաստ են խորացնել համագործակցությունը, հատկապես պաշտպանության, նորարարական տեխնոլոգիաների և ավտոմոբիլային ոլորտներում։

Նա ընդգծել է, որ Թուրքիան 2030 թվականին նախատեսում է հասնել 1 միլիոն էլեկտրական ավտոմեքենայի արտադրության՝ շեշտը դնելով տեղական արդյունաբերության վրա։

Տեսանյութեր

Լրահոս