Ես գիտեմ, որ դու պարտվում ես. Թրամփ-Զելենսկի լարված բանակցությունների ուշագրավ դրվագները

Այսօր Նյու-Յորքում մեկնարկած ամերիկա-ուկրաինական բանակցությունների ժամանակ Թրամփն ու Զելենսկին վիճաբանել են լրագրողների ներկայությամբ՝ միմյանց նախատելով ու ձայն բարձրացնելով։

«Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ։ Մենք համաձայնության կգանք, և Ուկրաինան այլևս չի վերադառնա ռազմական գործողությունների։ ԱՄՆ-ն չի ցանկանում շատ զենք ուղարկել Ուկրաինա, Վաշինգտոնը ցանկանում է, որ հակամարտությունը դադարեցվի»,- ասել է Թրամփը։

Թրամփը հայտարարել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են, և որ բանակցողներն արդեն սկսել են քննարկել Ուկրաինայի հարցով ապագա համաձայնագրի մանրամասները։

Թրամփը հորդորել է շնորհակալ լինել հատկացված օգնության համար. «Արդեն բավականին շատ խոսեցիք»:

Կարդացեք նաև

«Մենք ձեզ տվել ենք 350 միլիարդ, դուք հիմա ծանր վիճակում եք։ Ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտեր չկան: Մենք ցանկանում ենք փրկել ձեր երկիրը և դադարեցնել պատերազմը։ Չի կարելի ասել. «Ես չեմ ուզում դադարեցնել պատերազմը»։ Առանց մեզ, ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտեր չկան: Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս դրանից։ Դուք ուժեղ դիրք չունեք։ Դուք պետք է ձեր երախտագիտությունը հայտնեք մեզ: Բայց դու դա չես անում։ «Սա վատ է», – ասել է Թրամփը։

Ի՞նչ է ասել Թրամփը

Մենք այսօր ստորագրելու ենք հանքային համաձայնագիրը։ Սա շատ արդար համաձայնագիր է Ուկրաինայի հետ և մեծ հանձնառություն Միացյալ Նահանգների կողմից։ Կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում ռազմական գործողությունների կարգավորման վերաբերյալ համաձայնությանը։

«Զելենսկին ստիպված կլինի գնալ փոխզիջումների. Մենք բոլորս սպասում ենք, որ այս պատերազմն արագ ավարտվի։ Խոսքը անվտանգության երաշխիքների մասին չէ։

Պուտինի հետ Թրամփի շփումները «գերազանց» են, և բանակցողներն արդեն սկսել են քննարկել Ուկրաինայի վերաբերյալ ապագա համաձայնագրի պարամետրերը։ Նա նաև ասել է, որ Ուկրաինայում պատերազմը սխալ ուղղությամբ է ընթացել և «կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի»։

Թրամփին հարց է տրվել. «Դուք միջնորդ եք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, թե՞ Ուկրաինայի կողմից եք»: Թրամփը հասկացրել է, որ ինքը միջնորդ է և չի ցանկանում կողմը բռնել։ «Ես գտնվում եմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Ոչ մեկի մասին վատ խոսքեր չեմ ուզում ասել»:

Թրամփին հարցրել են. «Ավելի շատ զենք կուղարկե՞ք Ուկրաինա, եթե հրադադար չլինի»:

«Այո, մենք էլի զենք կուղարկենք։ Բայց մենք չենք ակնկալում, որ շատ զենք ուղարկենք, մենք ակնկալում ենք, որ պատերազմը արագ ավարտվի, որ կարողանանք այլ բաներ անել։ «Ընդհանուր առմամբ, ձեր հարցի պատասխանը այո է, բայց մենք չենք ակնկալում, որ ստիպված կլինենք շատ բան ուղարկել, քանի որ ես ակնկալում եմ, որ այն արագ կավարտվի», – ասել է Թրամփը:

Լրագրողներից մեկը հարցնում է Թրամփին. «Պուտին-Զելենսկի հանդիպում կլինի՞»:

Թրամփը պատասխանել է. «Նրանք միմյանց չեն սիրում»։

ԱՄՆ փոխնախագահ Վենսը հանդիպման ընթացքում կշտամբել է Զելենսկիին ԱՄՆ ներկայիս վարչակազմի նկատմամբ հարգանք չցուցաբերելու համար, որը փորձում է փրկել Ուկրաինան:

Ի՞նչ է ասել Զելենսկին

Զելենսկին դեմ է արտահայտվել հրադադարին և զինադադարին, որի կոչն արել է Թրամփը։ «Մենք երբեք չենք ընդունի միայն զինադադարը։ Ռուսաստանը կխախտի դա»,-ասել է Զելենսկին։

Զելենսկին նաև Միացյալ Նահանգներին կոչ է արել երաշխիքներ տրամադրել Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային խաղաղապահների ներդրման համար՝ հաստատելով, որ առանց ամերիկյան երաշխիքների եվրոպացիները չեն ցանկանում զորքեր մտցնել Ուկրաինա։ Թրամփը նախկինում հրաժարվել էր դա անել։

Զելենսկինասել է, որ «Պուտինը պետք է վճարի Ուկրաինայի վերականգնման համար»։

Զրույցն ավարտվել է Զելենսկու և Թրամփի վեճով։

«Դուք անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ «Մենք գնում ենք դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ, դուք իրավունք չունեք խաղալ դրա հետ», – ասել է Թրամփը Զելենսկիին։

Հրապարակման Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս