
Սումատրայում Սինաբունգ հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում մայիսի 7-ին Սինաբունգ հրաբխի նոր ժայթքում է գրանցվել: Այդ մասին հայտնել է The Jakarta Post թերթը: Մոխիր է արտանետվել մինչեւ 2 կիլոմետր բարձրություն, մոխրի մասնիկներով քամին շարժվում է հյուսիսարեւելյան ուղղությամբ:
Տեղի իշխանությունները նախազգուշացրել են 15 կմ շառավղով մոխրի տարածման վտանգի մասին: Տեղի բնակիչները եւ զբոսաշրջիկները պետք է պատրաստ լինեն հնարավոր տարհանմանը, նշել են Հյուսիսային Սումատրայի նահանգի Կարո շրջանի վարչակազմի ներկայացուցիչները:
Սինաբունգ հրաբուխն արթնացել Է 2010 թվականի օգոստոսին՝ գրեթե 400 տարվա նիրհից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: