Բաժիններ՝

Ուկրաինայի եվրոպական ընտրությունն այլընտրանք չունի. Զելենսկի

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հարեւանության քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու երկրի քաղաքականությունն այլընտրանք չունի, եւ ինքը պատրաստ է այն պաշտպանել։

«Մեր եվրոպական ընտրությունն անայլընտրանք է, եւ ես, որպես Սահմանադրության երաշխավոր, կպաշտպանեմ այն ճանապարհը, որն Ուկրաինայի քաղաքացիներն ընտրել են ընտրություններում»,-Զելենսկու խոսքը մայիսի 7-ին մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:

Նաեւ Զելենսկին նշել է Գերագույն ռադայի ընտրությունների վերաբերյալ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

Բացի այդ, կողմերը քննարկել են Դոնբասի հակամարտությունը: «Մեր նպատակը կրակը դադարեցնելն է»,-ընդգծել է Զելենսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031