Կոյուղաջրերի արտահոսքի հետևանքով հոսանքազրկված ԱԺ դահլիճը

Այսօր առավոտյան ՀՀ Ազգային Ժողովի 334 դահլիճը չտրամադրեցին ինձ և Էդգար Ղազարյանին, որ քննարկենք Կառավարության լեգիտիմության հարցը: Թեև օրեր շարունակ պլանավորված էր, առավոտյան 9:31 ստացա գրություն, թե չենք կարող դահլիճ տրամադրել, քանի որ դահլիճը հոսանքազրկված է, կոյուղաջրերը լցվել են հոսանքի լարերի վրա:

Երբ տեսան մենք բոլորով հավաքվել ենք, 11:26 նոր գրություն ուղարկեցին,թ ե ԱԺ դահլիճներից մեկը ազատ է և ժամը 11:00-ի նիստը կարող եք անցկացնել այնտեղ:
Բայց մինչ այդ, ԱԺ Բաղրամյան մուտքի քաղաքացիների ընդունելության սրահում կազմակերպեցինք քննարկումը, որը բավականին լայն տարածում ունեցավ:

Մեր հանդիպումից մոտ մեկ ժամ հետո` ժամը 15:00-ին արձանագրեցինք, որ նույն 334 դահլիճում ընթանում է ՔՊ խմբակցության նիստը: Այսինքն՝ դահլիճի լարերի վրա կոյուղաջրերը լցվել էին միայն ընդդիմադիրների քննարկումը տապալելու համար:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ալեն Սիմոնյանի պատկերացրած ժողովրդավարության մասին: Նա վախենում է ազատ խոսքից:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

 

Տեսանյութեր

Լրահոս