Բաժիններ՝

ԵՄ-ի ղեկավարները Սիբիուի գագաթնաժողովում քննարկելու են հանրակցության ռազմավարությունն առաջիկա հինգ տարում

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական գագաթնաժողովում, որը մայիսի 9-ին տեղի կունենա Ռումինիայի Սիբիու քաղաքում, քննարկելու են հանրակցության ռազմավարությունն առաջիկա հինգ տարում: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ԵՄ-ի երկրների ղեկավարներին հղած նամակում:

«Մենք Սիբիուում կհավաքվենք Եվրոպայի օրը՝ քննարկելու միության ռազմավարական պլաններն առաջիկա տարիներին: Այդ համատեքստում ես առաջարկում եմ ընդունել «Սիբիուի հռչակագիրը»՝ հիմնված մեր ընդհանուր գործողությունների միասնության ու վստահության վրա,-ասել է նա:- Կցում եմ ռազմավարական օրակարգի նախագիծն առաջիկա հինգ տարվա համար»:

Նրա խոսքով՝ «Սիբիուում քննարկումների արդյունքներով կձեւակերպվի ԵՄ-ի 2019-2024 թվականների ռազմավարական օրակարգը, որը Եվրախորհրդի կողմից կընդունվի ԵՄ-ի հունիսյան գագաթնաժողովում»:

«Հունիսին Եվրախորհուրդը կընդունի ԵՄ-ի նոր ռազմավարական օրակարգը՝ սահմանելով այն գլխավոր գերակայությունները, որոնցով եվրամիությունն իր աշխատանքում ղեկավարվելու է հաջորդ հինգ տարվա ընթացքում: Այդ գործընթացն սկսելու համար ղեկավարներին առաջարկվում է Սիբիուում առաջին քննարկումն անցկացնել այն հարցի շուրջ, թե ապագայում ինչ ուղղությամբ պետք է վարել ԵՄ-ի քաղաքականությունը առաջարկվող ծրագրի հիման վրա»,-պարզաբանել է Տուսկը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս