
Իրանը կպաշտպանվի, թե ԱՄՆ-ը բախումներ սկսի. Զարիֆ

Իրանը պատերազմ չի ցանկանում Վաշինգտոնի հետ, բայց կպաշտպանվի, եթե ԱՄՆ-ն առաջինը բախումներ սկսի Իրանի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Ըստ երեւույթին, նրանք, ովքեր 2003 թվականին սկսեցին ԱՄՆ-ի պատերազմն Իրաքի դեմ, ձգտում են մեկ այլ պատերազմ սկսել՝ արդեն Իրանի դեմ: Դա ինքնասպանություն է հենց իրենց համար: Առանձին անձինք (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի կառավարությունում ջանքեր են գործադրում նման պատերազմ սկսելու համար, ինչը նրանց համար ինքնասպանություն կլինի»,-ասել է Զարիֆը:
«Իրանը երբեք որեւէ մեկի դեմ պատերազմ չի ցանկացել եւ չի էլ ցանկանալու: Բայց եթե ԱՄՆ-ը փորձի որեւէ բախում սկսել Իրանի հետ, մենք ամբողջ ուժով կպաշտպանենք մեր ազգային շահերն ու մեր երկիրը»,-հավելել է Իրանի նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական պատերազմն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ: