Բաժիններ՝

Յունկերը ԵՄ-ի երկրներին հորդորել է ավելի «հավակնոտ ու նպատակասլաց» գործել

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը մայիսի 9-ին կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին, որտեղ քննարկվելու են առաջիկա «հնգամյակի» գերակայությունները, ԵՄ-ի երկրներին հորդորել է ավելի հավակնոտ գործել, քան երբեւէնախկինում, ուժեղացնելով ԵՄ-ի գլոբալ դերը։

Հինգշաբթի Ռումինիայում ոչ պաշտոնական բանակցություններ կանցկացվեն 27 երկրների ձեւաչափով, որոնց արդյունքներով ղեկավարները պետք է համաձայնեցնեն մինչեւ 2024 թվականը ապագա ռազմավարական օրակարգի «սեւագիրը»:

«Երբ ես ստանձնեցի պաշտոնս, ասացի, որ սա մեր վերջին շանսն է՝ ցույց տալ եվրոպացիներին, որ միությունն աշխատում է նրանց օգտին: Վերջին հինգ տարում ես անդադար աշխատել եմ՝ կատարելու մեր տված խոստումները: Կարծում եմ, որ առանձին բնագավառներում մենք գերազանցեցինք ակնկալիքները, իսկ մյուսներում, հնարավոր է, չարդարացրեցինք դրանք: Բայց ես կարծում եմ, որ մենք միշտ էլ գործել ենք այնտեղ, որտեղ դա ամենից կարեւորն է»,-հայտարարել է նա լրագրողներին Բրյուսելում:

Յունկերի խոսքով՝ «այժմ ԵՄ-ն պետքէ առաջ նայի՝ դասեր քաղելով փորձից եւ հենվելով իր հաջողությունների վրա»: «Մենք պետք է լինենք ավելի հավակնոտ ու նպատակասլաց, քան երբեւէ նախկինում»,-հայտարարել է նա, կոչ անելով նաեւ՝ «ուժեղացնել ԵՄ-ի՝ որպես պատասխանատու խաղորդի դերը» համաշխարհային գործերում, հաղորդել էէ ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս