 
                        Զարիֆը նշել է Իրանի կողմից ԳՀՀԾ-ին մասնակցության վերանայման պայմանը
 
                                    Եթե Եվրամիությունը չկարողանա օգնել Իրանին՝ հակազդելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին, միջուկային գործարքը կիմաստազրկվի, եւ Թեհրանը կարող է վերանայել դրան իր մասնակցությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Եթե ԳՀՀԾ-ով ապահովվեն Իրանի շահերը, իսկ ԵՄ-ն հավատարիմ լինի իր պարտավորություններին, Իրանը հանձնառու կլինի կատարելու պայմանավորվածությունը»,-ասել է Զարիֆը:
Նրա խոսքով՝ Իրանի ժողովրդի համբերությունը սահմաններ ունի, իսկ միջուկային գործարքին երկրի մասնակցության շարունակումը կախված է Թեհրանի համար դրա օգուտից եւ ԵՄ-ի գործելակերպից:
«Հենց որ ԵՄ-ն ի վիճակի չլինի օգնել Իրանին պատժամիջոցներին հակազդելու հարցում, հնարավոր Է՝ ԳՀՀԾ-ում Իրանի միակողմանի ներկայությունը կկորցնի իր իմաստն ու նշանակությունը: Այդ դեպքում հնարավոր է՝ ԳՀՀԾ-ի շրջանակներում ընդունված սահմանափակումների վերանայումը»,-հավելել է նախարարը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        