
Տղամարդը ձերբակալվել է ապօրինի ծառահատման կասկածանքով

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուրցաձոր գյուղի մի բնակիչ Ուրցաձոր տանող ճանապարհին ծառ է հատում:
Ոստիկանները մեկնել են նշված վայր: Պարզվել է, որ Ուրցաձորի 59-ամյա բնակիչը Դաշտաքար-Ուրցաձոր ճանապարհի աջակողմյան հատվածում ապօրինի հատել է մեկ ուռենի: Քաղաքացին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, իսկ ուռենիով բարձված կցորդիչը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վեդիի քննչական բաժին: