Բաժիններ՝

Կատարը 480 մլն դոլար կտրամադրի պաղեստինյան տարածքների բնակիչներին օգնելու համար. Reuters

Կատարի իշխանությունները որոշում են ընդունել որպես օգնություն 480 միլիոն դոլար տրամադրել պաղեստինյան տարածքների բնակիչներին: Մայիսի 7-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարությունը:

Ինչպես նշվում է, շուրջ 300 միլիոն դոլար է տրամադրվում Պաղեստինի ազգային վարչակազմին դրամաշնորհների եւ փոխառությունների տեսքով՝ առողջապահության եւ կրթական հատվածի զարգացման համար:

Եվս 180 միլիոն դոլար կուղղորդվի տարածաշրջանում գործող հումանիտար ծրագրերի աջակցմանը, ինչպես նաեւ պաղեստինյան տարածքների բոլոր բնակիչներին էլեկտրաէներգիայից մշտապես օգտվելու հնարավորություն ընձեռելու աշխատանքների կատարման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031