
Սրբիչ (թաշկինակ). եկեղեցական զգեստներ

Պատարագիչ քահանայի գոտուց կախվում է նաև սրբիչը, որը քահանայի զգեստավորման կանոնի մեջ կոչվում է նաև թաշկինակ: Զգեստի այս մասը օգտագործվում է Սբ. Պատարագի այն հատվածներին, երբ քահանան մինչ խորան բարձրանալը, լվանում է իր ձեռքերը և այդ սրբիչով սրբում այն:
Այնուհետև սրբիչը գործածվում է վերաբերումից հետո, երբ քահանան մինչ նշխարին դիպչելը, լվանում է իր ձեռքի մատների ծայրերը և այնուհետև նորից չորացնում այդ սրբիչով:
Զգեստավորվելիս՝ քահանան աղոթում է. «Սրբեա, Տէր, զձեռս իմ յամենայն աղտեղութենէ մեղաց», որն էլ հաստատում է, որ սրբիչի նպատակը մաքրությունն է:
surbzoravor.am