Բաժիններ՝

Ճապոնիայում երկու մարդ է զոհվել ավտոմեքենայի կողմից մի խումբ երեխաների վրաերթի հետևանքով

Ճապոնիայի Սիգայի պրեֆեկտուրայում երկու երեխա է ստացած վերքերից մահացել հիվանդանոցում այն բանից հետո, երբ ավտոմեքենան ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մխրճվել է երեխաների խմբի մեջ: Այդ մասին հայտնել են տեղի իրավապահ մարմինները:

Միջադեպը տեղի է ունեցել Օցու քաղաքում: Փոխադրամիջոցներից մեկը, իներցիայով շարունակելով շարժումը, մխրճվել է մանկապարտեզի երեխաների խմբի մեջ, որոնք դաստիարակների հետ դուրս էին եկել զբոսանքի: Միջադեպի պահին նրանք սպասում էին լուսացույցի կանաչ լույսին, որպեսզի անցնեն ճանապարհը:

Ընդհանուր առմամբ միջադեպի հետեւանքով հոսպիտալացվել է 15 մարդ, ներառյալ 13 երեխան: Երկու փոխադրամիջոցների ղեկին եղել են կանայք: Նրանք ոստիկանության կողմից ձերբակալվել են միջադեպի վայրում: Ներկայում իրավապահ մարմինները պարզում են պատահածի հանգամանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031