Բաժիններ՝

Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը հայտնվել է «սպիտակ օձիքավորների» բանտում

ԱՄՆ-ի նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենն սկսել է եռամյա պատիժը կրել բանտում, որը գտնվում է Նյու Յորքից 115 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած Օթիսվիլ բնակավայրի շրջանում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Բանտը հայտնի է որպես «սպիտակ օձիքավորների» կալանավայր, ուստի այնտեղ բանտարկության ռեժիմն այնքան էլ խիստ չէ, նշում է գործակալությունը:

«Ես հույս ունեմ, որ երբ վերադառնամ իմ ընտանիքի ու ընկերների մոտ, մեր երկրում չեն լինի այլատյացություն, անարդարություն ու կեղծիք: Ասելու շատ բան է մնում, եւ ես սպասում եմ այն օրվան, երբ կկարողանամ հայտնել ճշմարտությունը»,- ասել է Քոենը լրագրողներին, որոնք Մանհեթենի նրա բնակարանի մոտ էին հավաքվել նրա բանտ գնալուց առաջ:

Քոենը բանտարկության է դատապարտվել հարկերից խուսափելու, նախընտրական արշավի ֆինանսավորման օրենքները խախտելու եւ իր նախկին պետին պաշտպանելու համար լռություն պահպանելու դիմաց կաշառքներ տալու մեղադրանքներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս