ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ Իրենք, մեր դուստրերը, մեր քույրերը մեր պատիվն են։ Հենց իրենցով էլ #հաղթելուենք»։
«Առաջին ակնկալիքն այն է, որ արտգործնախարարի այցը որոշ չափով պետք է հստակեցնի Միացյալ Նահանգների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ։ Իհարկե, ԱՄՆ-ն նաև Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և այդ հարցերը չեն կարող չքննարկվել, նաև հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինի Թուրքիայի պահվածքը և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ պահվածքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ այն ինչ արել է Թուրքիան, ինչ-որ տեղ ուղղված է նաև Միացյալ Նահանգների դեմ, նրա վարկանիշին է հարվածում Թուրքիայի քաղաքականությունը։ Տարբեր հարցեր պետք է քննարկվեն, բայց կարծում եմ՝ հիմնականում իմ նշած հարցերը»,- շեշտեց նա։
«Արցախում իրավիճակը, ինչպես և նախորդ օրերին, կայուն լարված է, այսինքն՝ հակառակորդն անտեսելով զինադադարի ռեժիմը՝ շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունն ու գործողությունները։ Հետևաբար՝ ունենք այսպիսի վիճակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին և նշել, որ նրանք լավ մարդիկ են և լավ գործարարներ: «Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ նրանց ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից Ղարաբաղում հրադադարի սառն ընդունելությունը, ինչպես նաև ռազմական գործողությունների շարունակվելը Հադրութ քաղաքի մոտ, վկայում են այն մասին, որ պատերազմ սանձազերծողները ձեռք բերված արդյունքներից այնքան էլ գոհ չեն և ջանում են ամեն կերպ ամրանալ և միջանցք ձեռք բերել Արցախյան պատերազմի հարավային ճակատում՝ Արաքսի իրանական սահմանի երկայնքով, որպեսզի հետագա բանակցություններում փորձեն հասնել արդյունքների, որին չի հաջողվել հասնել մարտի դաշտում։
Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը` ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, փակ քննարկում կանցնացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Բոլիվիայի էկոնոմիկայի նախկին նախարար եւ նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակից Լուիս Արսեն առաջատարն է պետության ղեկավարի ընտրություններում եւ, հավանաբար, հավաքում է անհրաժեշտ քանակությամբ քվեներ առաջին փուլում հաղթելու համար:
Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։
«Հերոսական դրվագ Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական […]
Այս պատերազմը Ղարաբաղի կարգավիճակի համար է, և այն կարող է լուծել կարգավիճակի հարցը, եթե հաջողություններ գրանցվեն պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը:
Մինչեւ 2022 թվականը Եվրոպայում պլանավորվում է ուղեւորության թույլտվությունների նոր համակարգ սահմանել:
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն Ադրբեջանի Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցող իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենա է խոցել:
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում բազմահազարանոց երթ է անցկացրել` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության:
Անտոն Տրոյանովսկին մեկն է այն տասնյակ օտարերկրյա լրագրողներից, որ Լեռնային Ղարաբաղի հակամտրության գոտում բռնկված պատերազմի առաջին օրերից ժամանել է Արցախ ու լուսաբանում է Ստեփանակերտում, Շուշիում և պատերազմի առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները:
Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և վերջինիս տարածքային հավակնություններն Արցախի նկատմամբ միջազգային իրավական հիմք չունեն:
Ընդհանուր առմամբ, ոչ մի ուղղությամբ էլ հրադադարը չի պահպանվել:
Նշվել են այն քաղաքները, որտեղ զբոսաշրջիկները երազում են ուղեւորվել Ամանորին:
«Ընթանում է 5-րդ սերդնի պատերազմ` բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով` ստատիկ բնագծերի պահպանության համար, առանձին մարտական գործողություններ չեն վարվում: Դրա համար կոնկրետ բնագծեր, հաջողություններ և նահանջներ չենք նշելու»:
Լյուքսեմբուրգի Քրիստոնյա-սոցիալական-ժողովրդական կուսակցության նախագահ Ֆրանկ Էնգելը նկատում է, որ Թուրքիան խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ և շեշտում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ սառեցված բանակցություններն ընդհանրապես պետք է դադարեցվեն:
Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայել իրենց դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը։
Արծրուն Հովհաննիսյանի և զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանի ասուլիսը՝ Ուղիղ
Եվրոպական Միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար զինադադար հաստատելու մասին Հայաստանի և Ադրբեջանի որոշումը:
Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։
Լոս Անջելեսում ամերիկահայերը զանգվածային ակցիա են անում` սպասելով Թրամփին. ուղիղ. Tert.am:
Բրիտանացի բանտարկյալ Սթիվեն Հելենթը, որը 2019 թվականին Լոնդոնի կամրջի վրա ահաբեկչին կանգնեցրել է միաեղջյուրի մեկուկեսմետրանոց ժանիքի օգնությամբ, կկարողանա բանտից 10 ամիս ավելի շուտ դուրս գալ այն բանից հետո, երբ նրա բանտարկության ժամկետը կրճատեց Մեծ Բրիտանիայի թագուհին:
Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն ընդգծում է, որ Արցախում նոր ցեղասպանություն է հասունանում` թուրք-ադրբեջանական զինված ուժերը փորձում են բնաջնջել Արցախի բնակչությանը:
Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը վրիպել է՝ Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանելով վարչապատ: