Բաժիններ՝

Իրանը հրաժարվեց կատարել միջուկային գործարքի առանձին դրույթներ. Reuters

Իրանը Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Չինաստանի դեսպաններին տեղեկացրել է, որ դադարեցնում է իր կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) առանձին դրույթների կատարումը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Թեհրանը հայտարարել է «երկրների միջեւ 2015 թվականի պայմանագրով ստանձնած իր պարտավորություններից մի քանիսի կատարումը դադարեցնելու» մասին: Նշվում է, որ նշված պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ուղարկվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ուղերձը, որում նա պարզաբանել է խնդրո առարկայի շուրջ երկրի դիրքորոշումը:

Չորեքշաբթի ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դուրս չի գա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից:

Նրա խոսքով՝ Իրանը «դուրս չի գա միջուկային ծրագրի մասին համատեղ պայմանագրից, բայց կդադարի կատարել դրա առանձին կետեր, որոնք Իրանն ստանձնել է կամավոր կարգով»: Զարիֆն ափսոսանք է հայտնել, որ «Եվրոպական միությունը եւ համաշխարհային հանրակցությունը չկարողացան դիմակայել իրանական միջուկային ծրագրի մասին պայմանագրի հարցում ԱՄՆ-ի գործադրած ճնշմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031