
Վրաստանն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա և Ռուսաստան

Վրաստանի էլեկտրամատակարարման համակարգի առեւտրային օպերատորի (ESCO) տվյալներով, երկիրն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան: Արտահանումն սկսվել է մայիսից, եւ դրա օրական ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 2,78 մլն կիլովատ-ժամ՝ Թուրքիա եւ 2,61 մլն կիլովատ-ժամ՝ Ռուսաստան, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Նշվում է, որ արտահանումն սկսելը կապված է վրացական հիդրոէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի թողարկման ավելացման հետ:
Կանխատեսումային հաշվեկշռի համաձայն, որը հաստատվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, այս տարի Վրաստանից պլանավորվում է մինչեւ 700 մլն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիայի արտահանում, ինչը չորս անգամ պակաս է ներմուծումից: Վրաստանում էլեկտրաէներգիայի ներմուծում հարկավոր չի լինի միայն մայիս-հուլիսին: