Թրամփը Զելենսկուն ընտրության առջև է դրել. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դոնալդ Թրամփի և Զելենսկու հանդիպման հակիրճ ամփոփագիրը՝ առանց մեկնաբանությունների.

Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները նախկինում զգալի պարտավորություններ է ստանձնել Ուկրաինայի հանդեպ, ներառյալ զենքի մատակարարումները, սակայն ընդգծել է, որ օգնությունն անվերջ չի լինելու։

Զելենսկին շեշտեց, որ օգտակար հանածոների մասին պայմանագիրը բավարար չէ լիարժեք աջակցություն ապահովելու համար:

Թրամփը վերահաստատեց, որ կողմերը գտնվում են հակամարտությունը լուծելու գործարքի եզրին: Նա վստահ է, որ հրադադարն անխուսափելի է և կարծում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանը չի վերսկսի ռազմական գործողությունները։

Զելենսկին նշել է Եվրոպայի պատրաստակամությունը՝ օգնելու և ռազմական աջակցությունը շարունակելու հարցում, իսկ Թրամփը կոչ է արել եվրոպական երկրներին մեծացնել իրենց ջանքերը Եվրոպայի անվտանգության համար և ավելի մեծ ֆինանսական ու քաղաքական պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Թրամփը կրկին նշել է , որ հանդես է գալիս որպես չեզոք խաղաղարար, ով ցանկանում է կյանքեր փրկել: Նա ասել է, որ Պուտինը պատրաստ է բանակցել, սակայն Զելենսկին զգուշացրել է, որ աշխարհաքաղաքական խաղադրույքները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։

Թրամփը Զելենսկուն ընտրության առջև է դրել՝ կա՛մ նա համաձայնում է գործարքին, կա՛մ ԱՄՆ-ն դադարեցնում է աջակցությունը։ Նա նաև նշել է, որ առանց ամերիկյան զենքի մատակարարումների, պատերազմն ավելի արագ կավարտվեր»։

Տեսանյութեր

Լրահոս