Փոմպեոն հայտարարել է, որ Բաղդադ իր այցի պատճառն Իրանի աճող ակտիվությունն է
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ Բաղդադ այցի պատճառ է դարձել Իրաքի հարեւան Իրանի ակտիվությունը: Ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է Փոմպեոն ինքը Բաղդադում իր այցի ավարտից հետո։
«Բաղդադ իմ այցելության պատճառը տարածաշրջանում Իրանի ակտիվության էսկալացիան է»,- նշել է Փոմպեոն: Նա հավելել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է, որ Իրաքը լինի ինքնիշխան պետություն եւ կախված չլինի որեւիցե այլ երկրից»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ պետքարտուղարը մայիսի 7-ի երեկոյան Բաղդադում բանակցություններ է վարել Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հետ: Նշվում է, որ Փոմպեոն Բաղդադ է ժամանել՝ չեղյալ հայտարարելով այցը Գերմանիա, ինչպես նաեւ Իրանի վրա ԱՄՆ-ի վարչակազմի ճնշման ուժեղացման ֆոնին:
Վաշինգտոնի վարչակազմը Բեռլին այցի չեղարկումը բացատրել է «միջազգային անվտանգության ոլորտի խնդիրներով»: Ամերիկյան մամուլի տվյալներով՝ այդ որոշումը կարող է կախված լինել այն բանի հետ, որ ԱՄՆ-ը հետախուզական տվյալներ է ստացել տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա Իրանի կողմից իբր պատրաստվող հարձակման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: