Թուրքիայի իշխող կուսակցությունը վերստին Յըլդըրըմին առաջադրեց Ստամբուլի քաղաքագլխի թեկնածու
Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը վերստին նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունն է առաջադրում Ստամբուլի քաղաքագլխի պաշտոնի համար: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ եւ ԱԶԿ-ի ղեկավար Թայիփ Էրդողանը: «Մեր թեկնածուն հայտնի է, նա Բինալի Յըլդըրըմն է: Մինչեւ ընտրությունները Ստամբուլի քաղաքապետի պարտականությունները կկատարի Ալի Եռլիքայյան», ասել է Էրդողանը լրագրողներին:
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը նախօրյակին որոշում է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանձնաժողովը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ է կանչվելու: Ստամբուլում նոր մունիցիպալ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մերժել է այդ որոշման հետ կապված ցանկացած քննդադատություն եւ կոչ է արել հարգել իրեն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն առաջ է անցել Յըլդըրըմից՝ մարտի 31-ի ընտրություններում հավաքելով ընտրողների 4,171 մլն ձայն: Իշխող կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ զիջել է Ստամբուլի մունիցիպալ ընտրություններում, որը քաղաքագլուխը Էրդողանը եղել է 1994-1998 թվականներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: