Լավրովը և Փոմպեոն պայմանավորվել են մայիսի 14-ին բանակցություններ վարել Սոչիում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պայմանավորվել են մայիսի 14-ին հանդիպում անցկացնել Սոչիում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր:
«Լավրովի եւ Փոմպեոյի բանակցությունները պլանավորված են մայիսի 14-ին Սոչիում,- նշել է զրուցակիցը:- Դրա շուրջ կողմերը պայմանավորվել են Ֆինլանդիայում կայացած բանակցությունների ընթացքում»:
Իր հերթին, Reuters գործակալությունը՝ հղում անելով Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանությանը, մայիսի 7-ին հայտնել է, որ Փոմպեոն չեղարկել է երեքշաբթի օրը նախատեսված իր այցը Գերմանիայի մայրաքաղաք, որտեղ ծրագրված էին նրա հանդիպումները ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի եւ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ:
Գերմանիայի ԱԳ նախարարությունում հաստատել են, որ Փոմպեոյի եւ Մաասի միջեւ պլանավորված հանդիպումը չի կայանա: Արտաքին քաղաքական գերատեսչությունը այցի չեղարկման պատճառները չի նշել: