2021 թվականի ամռանը անվտանգ հանգիստն ապահովելու համար Հունաստանի իշխանությունները պլանավորում են COVID-19-ի դեմ պատվաստել տուրիստական գոտիներում ապրող տեղի բնակչությանը եւ հյուրընկալության ինդուստրիայի աշխատողներին:
Պարենային ապրանքների գների ընդհանուր ինդեքսը հունվարին տարեկան արտահայտությամբ աճել է 4,7 կետով կամ 4,3 տոկոսով՝ մինչեւ 113,3 կետ, ցուցիչն աճում է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ եւ հասել է 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակի:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների եւ Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը կհակազդի Չինաստանի գործունեությանը, ուր կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները: ԱՄՆ նախագահը կոչ է արել խաղաղության հասնել Եմենում, որը տարիներ շարունակ պառակտված է քաղաքացիական պատերազմի արդյունքում: Նա նաև հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությունը, որի տարածքը բազմիցս թիրախավորվել է իրանամետ ռազմական խմբավորումների կողմից:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Շուշիում «Գորշ գայլերի» հնարավոր գործունեությունը, հատկապես կրթական բաղադրիչը՝ թուրքական ագրեսիվ քաղաքականության կամ ագրեսիայի քաղաքականության մի կարևոր մասն է։ Տարբեր դեպքերում ու իրավիճակներում դա հստակ արտացոլվել է։
Ըստ նախնական տվյալների ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշիգանգի հիդրոէլեկտրակայանի բանվորներն են. ՀԷԿ-ին բաժին է ընկել տարերքի հիմնական հարվածը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում աճել է 116 842-ով:
Տուրօպերատորները նվազեցրել են Եգիպտոս ուղեգրերի գները. դա տեղի է ունեցել առողջարանների համար էժանացած տրանսֆերի շնորհիվ:
Ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են:
Իսրայելը միջազգային տուրիզմը կվերսկսի 2021 թվականի մարտից. տեղի բնակիչները, որոնք անցել է պատվաստման երկու փուլերը եւ ստացել «կանաչ անձնագիր», կկարողանան ճամփորդել առանց թռիչքից առաջ եւ վայրէջքից հետո կարանտին անցնելու եւ ՊՇՌ թեստ հանձնելու անհրաժեշտության:
«Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի անձնակազմն ավարտել է ԱԹՍ-ների ղեկավարման դասընթացը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի ռուս ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը հայտարարել է, որ ռուս և թուրք զինծառայողները կատարում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման ընդհանուր խնդիրը. «Իրադրության մոնիտորինգն իրականացվում է շուրջօրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով, մասնավորապես՝ «Ֆորպոստ» և «Օռլան-10» ԱԹՍ-ների համալիրների միջոցով»:
Ֆրանսիայի Բորդո քաղաքում հնչած պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` 2 անձ:
Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պարագայում երկրի իշխանությունները կարող են որոշում ընդունել երկրում երրորդ անգամ կարանտինի ռեժիմ հաստատելու մասին:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներն իշխանություններից պահանջում են հանել երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները:
Երբ լրագրողներն ասում են, որ Արցախ եւ ներկայացնում են հավատարմագիրը, խաղաղապահները նրանց արգելում են մուտք գործել՝ ասելով, որ դուք մուտք եք գործում Ադրբեջան, եւ Հայաստանում ստացած հավատարմագրումն անվավեր է։ Եթե ցանկանում եք մուտք գործել՝ ձեռք բերեք ադրբեջանական հավատարմագրում։
Վրաստանում փետրվարի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք:
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և ադրբեջաներեն գրել. «Ես այսօր գտնվում եմ օկուպացիայից ազատագրված տարածքներում: Սա Ջեբրաիլն է»:
Մյանմայում փետրվարի 6-ին համացանցի հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է NetBlocks ընկերությունը:
Կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի դեմ պատվաստանյութերի արդյունավետության խնդիրն ահանգստություն է հարուցում:
Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը հետ է կանչել Հնդկաստանում COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվություն ստանալու հայտը։
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Չինաստանի առեւտրի ծավալը 2020 թվականին առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։
Թուրքիայում տուրիստական սեզոնը կսկսվի ապրիլին, մայիսյան տոներին երկրում սպասում են ռուսաստանցի հյուրերին:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին 12 ամսվա ընթացքում երկրից արտաքսել են չինացի երեք լրտեսների, որոնք իրենց ներկայացրել են որպես լրագրողներ:
Ամերիկացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ հաջող վիրահատություն են կատարել հիվանդի դեմքի եւ երկու ձեռքերի միաժամանակյա փոխպատվաստմամբ, որն այրվածքներից տուժել էր ավտոմեքենայի վթարի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Բոլոր պայմանները կան կարծելու, որ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը տարածվել է չինական Ուհանի ծովամթերքների շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը հենց այնտեղ է առաջացել:
Իսրայելի կառավարությունը երկարաձգել է երկիր մուտքի և ելքի արգելքի ժամկետները:
«Անկախ և հայկական Արցախը, և, ընդհանրապես, ինքնուրույն գործող Հայաստանի Հանրապետությունը, որը կարող է տարածաշրջանում խաղացող լինել, թելադրել հայկական շահը՝ ի հակադրություն թուրքականի, ի սկզբանե ոչ ոքի էլ պետք չի եղել, առավել ևս՝ Արևմուտքին և թուրքական աշխարհին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը՝ ընդգծելով՝ հենց արցախյան առաջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը փոխելու համար նպատակ է դրվել Արցախը ՀՀ-ից օտարելու, Հայաստանի Հանրապետությունից խամաճիկ պետություն ստանալու, Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային կապով իրար հետ կապելու:
Վրաստանում փետրվարի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք:
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն հայտնել է, որ մտադիր է հետ ուղարկել Ռուսաստանի Դաշնության դեսպանին, ի պատասխան ՌԴ-ի կողմից լեհ դիվանագետին «persona non grata» ճանաչելուն: