Բաժիններ՝

Բորդոյում պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` երկու անձ

Ֆրանսիայի Բորդո քաղաքում հնչած պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` 2 անձ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով BFMTV հեռուստաընկերությանը:

Պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, Բորդո քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող բնակելի տանը: Պայթյունի ձայները լսվել են ողջ թաղամասում: Կոտրվել են մոտակայքում գտնվող խանութների ապակիները:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս