Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան վերջին մեկ տարում երկրից արտաքսել է Չինաստանի երեք լրտեսների. Telegraph

Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին 12 ամսվա ընթացքում երկրից արտաքսել են չինացի երեք լրտեսների, որոնք իրենց ներկայացրել են որպես լրագրողներ: Այդ մասին գրում է Telegraph թերթը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրների: Հաղորդվում է, որ Չինաստանի երեք քաղաքացիները, որոնք լրագրողի այցագրերով Մեծ Բրիտանիա էին ժամանել որպես չինական երեք տարբեր ԶԼՄ-ների աշխատակիցներ, իրականում եղել են Չինաստանի պետական անվտանգության նախարարության հաստիքակազմում:

Հրատարակության տվյալներով՝ «լրագրողների» ստույգ ինքնությունը բացահայտվել է MI5-ի (բրիտանական հակահետախուզություն) աշխատակիցների կողմից, ինչից հետո նրանք հարկադրված են եղել հեռանալ երկրից: Թերթը հաղորդում է, որ բրիտանական կառավարությունը մտադիր է վերանայել լրտեսության մասին ընթացիկ օրենսդրությունը: Դրա խստացման եւ ընդլայնման ուղղումները քննարկման համար կներկայացվեն խորհրդարան, որի հաջորդ նստաշրջանն սկսվելու է մայիսին: Դրույթներից մեկը, մասնավորապես, առաջարկում է սահմանել ի շահ օտարերկրյա կառավարությունների գործող բոլոր գործակալների եւ լոբբիստների հարկադրական գրանցում՝ սպառնալով բանտային պատժով կամ արտաքսմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս