Բաժիններ՝

Մյանմայում համացանցի զանգվածային անջատումներ են

Մյանմայում փետրվարի 6-ին համացանցի հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է NetBlocks ընկերությունը:

Համաձայն ընկերության Twitter-ի էջում արված հայտարարության՝ Մյանմայում արձանագրվել է համացանցի զանգվածային անջարկրորդ դեպքը, ողջ երկրում համացանցի հասանելիությունն ըտումների ենկել է 54 տոկոսի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի իշխանությունների պահանջով արգելափակվել էին Facebook ընկերության մի քանի ծառայություններ, այդ թվում և Instagram-ը, WhatsApp –ը և Messenger-ը:

Մյանմայում փետրվարի 1-ին զինվորականությունը ձերբակալել էր երկրի քաղաքական առաջնորդներին և խլել իշխանությունը։ Զինվորական ղեկավարությունը 1 տարով արտակարգ դրություն է հայտարարել երկրում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս