 
                        «Մարտական ակումբ» ֆիլմում Բրեդ Փիթի կատարյալ կազմվածքի գաղտնիքը բացահատվել է
 
                                    Ֆիթնես մարզիչ Դեյվիդ Վիները բացահայտել է «Մարտական ակումբ» ֆիլմում հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի որովայնային մկանների կատարելության գաղտնիքը: Նրա խոսքերը մեջբերել է Men Today-ը։
Վիները նշել է, որ դրան հասնելու համար անհրաժեշտ է մարզել V-գծերը՝ որովայնի թեք և լայն մկանների միացման վայրը: Նա խորհուրդ է տվել կատարել կարդիո վարժություններ: Մարզիչը նշել է, որ մարզումը պետք է տևի առնվազն 1 ժամ։

Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել ավելի հաճախ ուտել փոքր չափաբաժիններով՝ կենտրոնանալով սպիտակուցների և բարդ ածխաջրերի վրա: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ճիշտ սննդակարգի և մարզումների դեպքում որոշ մարդկանց մոտ նկատելի V-գծեր կարող են չհայտնվել անհատական առանձնահատկությունների պատճառով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        