Եվրամիությունը Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Շվեյցարիան ու եւս հինգ երկիր բացառել է հարկային հանգրվանների եվրոպական երկու սեւ ցուցակից:
Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի նոր ռազմական օպերացիան Սիրիայի տարածքում։ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի խոսքով՝ թուրքական զինուժի գործողություններն ավելի են սրելու Սիրիայում տիրող իրավիճակը ու կարող են պատճառ դառնա նոր ճգնաժամերի։
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները պատմության մեջ երբևէ այդքան սառը չեն եղել, որքան հիմա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր նախորդին՝ Պյոտր Պորոշենկոյին, մեղադրել է նոր Մայդան գլխավորելու փորձի մեջ:
Twitter-ում բազմաթիվ օգտատերեր Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները նմանեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ձեռագրի հետ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ինդոնեզիայի քաղաքականության, արդարադատության եւ անվտանգության հարցերի համակարգող նախարար Վիրանտոն հոկտեմբերի 10-ին դանակի վերք է ստացել Բանտենի նահանգում կատարված հարձակման հետեւանքով:
ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում անդամ երկրների պատվիրակների առաջ բացահայտել է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը` կտրուկ հակադարձելով ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում։
Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն առայժմ դիտարկվում է միայն միջազգային մակարդակով՝ «նորմանդական ձեւաչափով»:
«Հայկական լրատվամիջոցներից մեկում կարդացի, թե ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի հետ սահմանին՝ Ադրբեջանում, փորձում են ինչ-որ վերահսկողական նպատակներ իրականացնել՝ հետախուզություն և այլն: Այո, թերևս, կա նման բան: Ավելին, Իսրայելը, բնականաբար, հետաքրքրված է մուսուլմանական երկրների հետ համագործակցությամբ, որի մեջ նաև Ադրբեջանն է մտնում»:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է արձագանքի ստեղծված իրավիճակին ՀՀ կառավարությունը, եթե թուրքական գործողությունների թիրախում են հայաբնակ քաղաքներ ու շրջաններ, կարիք կա՞ մշակել տարհանման ծրագիր, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունն ունի գործողությունների որոշակի սցենարներ:
Սիրիայի հուսիս-արևելքում քրդական տարաբնույթ կառույցների դեմ Թուրքիայի նախաձեռնած հերթական ռազմագործողությունը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար։
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը շահավետ է երկու երկրների համար ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, եւ դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ:
«Մենք կոչ ենք անում միազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում` ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր՝ որպես պետության ղեկավարի առաքելությունը Դոնբասում պատերազմը դադարեցնելն է:
Իրանը հուսով է, որ տարածաշրջանի իր հարեւանները դրականորեն կարձագանքեն համընդհանուր երկխոսություն հաստատելու վերաբերյալ երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմից առաջարկված «Հորմուզի խաղաղ նախաձեռնությանը»:
Հոկտեմբերի 9-ին կայացավ Վրաստանի նոր վարչապետի՝ Գեորգի Գախարիի առաջին օտարերկրյա այցը։ Այցի համար ընտրվել էր Ադրբեջանը, որտեղ և Վրաստանի վարչապետը հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նպատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները։ Այս մասին հաղորդել էր ՌԻԱ Նովոստին։
Էկվադորում գրեթե 450 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ են տուժել բողոքի ակցիաների ընթացքում:
Չափավոր իսլամիստների «Ան Նահդա» կուսակցությունը 52 պատգամավորական մանդատ է ստացել Թունիսի 217 տեղանոց խորհրդարանում:
Սիրիայի ժողովրդի համար անընդունելի է Թուրքիայի գործողությունները. դա ոտնձգություն է Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ:
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ կշարունակի ամբողջ ուժով պայքարել 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար, չնայած սրտի տագնապից հետո տարած վիրահատությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է պետության ղեկավարին իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կոչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել 1, որ ամերիկացի զինվորականները Սիրիայից դուրս են բերել դահիճների խմբից «Իսլամական պետության» երկու զինյալների, որոնք հայտնի են որպես «Բիթլզ»:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ այն որակելով արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ու անընդունելի խախտում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքի մասին: Ըստ Twitter-ում արված գրառման՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են շարժվել դեպի Եփրատ գետի արևելյան հատված։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բառացիորեն րոպեներ առաջ կրկին վերսկսվել է Թուրքիայի կողմից սիրիական բնակավայրերի օդային ռմբակոծությունը: Այս պահին ուժեղ ռմբակոծության է ենթարկվում Սարի Քանի (Ռաս ալ-Աին) քաղաքը: Արդեն զոհվել է ութ քաղաքացիական անձ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհանգստացած են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունից եւ գտնում են, որ այն կարող է հումանիտար աղետ հրահրել տարածաշրջանում:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողանից…»: