
Կառլոս Ալկարասը և Յանիկ Սինները ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության ժամանակ հանդիպել են նույն մոդելի հետ․ աղբյուր

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը և Յանիկ Սինները ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության ժամանակ հանդիպել են նույն մոդելի հետ, հայտնում է Page Six-ը՝ հղում անելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին:
Մեկ օր առաջ մոդելի քույրը հայտնել էր, որ աղջիկն այժմ հարաբերությունների մեջ է Ալկարասի հետ։
Անցյալ շաբաթ Բրուքս Նեյդերը հայտնվել է Jimmy Kimmel Live-ում, որտեղ հաղորդավարը հարցրել է նրան, թե արդյոք նա հանդիպում է Սինների հետ: Մոդելը խուսափել է պատասխանել: Բրուքս Նեյդերը 28 տարեկան է:
Ավելի ուշ իսպանացի լրագրող Ալբերտո Գուզմանը հերքել է Նեյդերի և Ալկարասի հարաբերությունների մասին լուրերը։
«Նրանք չեն հանդիպում, դրանք պաշտոնական հարաբերություններ չեն։ Նա մտերիմներին հաստատել է, որ միայնակ է և մտադիր չէ լուրջ հարաբերություններ հաստատել։ Հնարավոր է՝ նրա քույրն այնքան էլ լավ տեղեկացված չէ»,-ասել է Գուզմանը։