Բաժիններ՝

Երևանում վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 2 քաղաքացու․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Ռուբեն Դ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Դրոյի փողոցում հետիոտնի անցման վրա վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերին վիրավորներին տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի քաղաքային գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս