Բաժիններ՝

Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի ազգանունով նոր տարր կլինի սպորտային մարմնամարզությունում

Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում պատմական նվաճման է հասել։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Մանուկյանը հաջողությամբ հաղթահարել է նժույգ թափեր վարժության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ։ 17-ամյա մարզիկը մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կկրի նրա ազգանունը՝ «Մանուկյան»։

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով տարրեր ունեն․ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տարբերակված զուգափայտ), Արթուր Դավթյանը (նժույգ թափեր)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930