Բաժիններ՝

Եգիպտոս ուղեգրերն էժանացել են տրանսֆերի արժեքի անկման պատճառով

Տուրօպերատորները նվազեցրել են Եգիպտոս ուղեգրերի գները. դա տեղի է ունեցել առողջարանների համար էժանացած տրանսֆերի շնորհիվ: Այդ մասին հաղորդել էՌուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

«Ոչ շատ վաղուց տեղի է ունեցել Կահիրեից մինչեւ Կարմիր ծովի առողջարաններ վերգետնյա տրանսֆերների արժեքի նվազում,-ասում է տուրօպերատոր ընկերության Եգիպտոսի բաժնի ղեկավար Եկատերինա Գորսկայան:-Եթե ավելի վաղ դրանց արժեքը կազմում էր 270 դոլար, ապա այժմ այն ընկել է մինչեւ 150՝ մեկ ուղղությամբ մեկից մինչեւ երեք մարդու համար ավտոմեքենայի դիմաց»:

Նա պարզաբանել է, որ ճանապարհի գնի անկման հաշվին Կահիրեով թռիչքի դեպքում տուրփաթեթի արժեքը զբոսաշրջիկների համար զգալիորեն ավելի հրապուրիչ է դարձել: Ընկերությունում նշել են, որ այն բանից հետո, երբ տրանոսֆերն էժանացավ, Եգիպտոսի պահանջարկը մեծացավ: «Զբոսաշրջիկները Ռուսաստանի օդանավի հետ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից առաջ տարիներ շարունակ սովոր էին առողջարաններ թռչել ուղիղ չարտերային ծրագրերով,-պարզաբանել է Եկատերինա Գորսկայան:-Եվ այժմ նրանք մեծ մասամբ պատրաստ չեն յոթ-ութ ժամ ծախսել Կահիրեից մինչեւ ծովափ տեղաշարժվելու վրա. դա միանշանակ սահմանափակում է ընդհանուր առմամբ երկրում հանգստանալ ցանկացողների թիվը: Բայց այն բանի հետ կապված, որ բազմաթիվ ուղղություններ փակ են, Եգիպտոս ուղեգրերն այժմ արդեն վատ չեն վաճառվում»:

Կահիրեով փաթեթային զբոսաշրջության հոսքը կարող է այժմ խթանել միայն ավիափոխադրման արժեքի նվազումը: Փետրվարի 5-ից այնտեղ ամենշաբաթյա չվերթերն ավելացել են, բայց, փորձագետների խոսքով, դա դեռ չի հանգեցրել տոմսերի էժանացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս