Երբ գնել բնակարան, կամ ինչպես չգցվել կառուցապատողների կողմից. Անդրանիկ Հարությունովը՝ անշարժ գույքի շուկայում տիրող տենդենցների մասին

168TV-ի «ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ, Silver REA Real Estateհիմնադիր Անդրանիկ Հարությունովն է։

Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.

– Ցանկացած երկրում, երբ պետությունը սկսում է տնտեսության որևէ ճյուղ սուբսիդավորել, այդ ճյուղը «տաքանում է»։ Այդպես եղավ անշարժ գույքի շուկայում՝ «Եկամտահարկի վերադարձի» մասին օրենքի ընդունումով։ Հիմա կան մարդիկ, որոնք ասում են, որ շուկան կպայթի, բայց ես կասեմ, որ շուկան կվերադառնա իր բնականոն հունին. եթե նախկինում շենքի բնակարանները վաճառվում էին մեկ ամսում, ինչը նորմալ չէր, հիմա կվաճառվի ավելի երկար ժամանակահատվածում։

Կարդացեք նաև

– Ոչ թե բնակարաններ գնողներ չեն լինի, այլ բնակարանները չեն վաճառվի նախկին տեմպով։

– «Եկամտահարկի վերադարձի» մասին օրենքը դադարեց, այսինքն՝ պետության կողմից սուբսիդավորումը դուրս եկավ, կառուցապատման տեմպերն ընկան։

– Այժմ պետությունը պետք է իրականացնի այլ ծրագրեր, որպեսզի, օրինակ, ուսուցիչը, ԱԻՆ-ի աշխատակիցը, ոստիկանը կամ այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքով ծառայում են պետությանը, կարողանան օգտվել այդ ծրագրերից։ Պետությունը պետք է այդ մարդկանց բարեկեցության ապահովման մասին մտածի։

– Կառուցապատման շուկան պետք է կարողանանք միջազգայնացնել. երբ մենք կարողանանք օտարերկրացիներին համոզել գալ և Հայաստանում գույք գնել, միլիոնավոր դոլարների հոսք կունենանք մեր երկրում։ Օրինակ, Վրաստանի անշարժ գույքի շուկայի 40 տոկոսում այլազգիներն են։ Օրինակ, Հայաստանում կան հնդիկ ուսանողներ. հիմա կարող ենք, չէ՞, առաջարկել՝ Հայաստանում տո՛ւն գնեք, կստանաք ձեր կրթության վարձավճարի  այլ համակարգ, կամ կարող ենք, չէ՞, արտոնություններ տալ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան եկող և տուն գնել ցանկացող մարդկանց. օրինակ՝ տալ կարգավիճակի դիմաց որոշակի արտոնություն։

– Ինչպես խուսափել ոչ բարեխիղճ կառուցապատողներից. Նախ՝ պետք է ճշտել, թե կառուցապատողն ի՞նչ պատմություն ունի, հարցումներ անել Կառուցապատողների միություն, հասկանալ, թե ո՞ր բանկերի հետ է աշխատում, հասկանալ՝ միայն մեկ նախագի՞ծ է իրականացրել, թե՞ դրանք շարունակական են։

Վերջում ներկայացնում ենք Անդրանիկ Հարությունովի հարցը՝ հաղորդաշարի հաջորդ հյուրին`

– Ի՞նչ կուզենայիք փոխել Ձեր բիզնես ոլորտում, եթե ունենայիք նման հնարավորություն։

Անդրանիկ Հարությունովին հարց հղած գործարարների հարցազրույցը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս