Բաժիններ՝

Հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Սեպտեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել է 31-ամյա մի օտարերկրացի։

Նա մայիսի 5-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս