Բաժիններ՝

Որքա՞ն է վաստակում Իգոր Նիկոլաևը մեկ ելույթի համար

Կոմպոզիտոր, բանաստեղծ և երգիչ Իգոր Նիկոլաևը մեկ ելույթի համար վաստակում է մինչև 30,000 եվրո: Այս մասին հայտնել է Абзац-ը՝ հղում անելով միջոցառումների գործակալության ներկայացուցչին։

Ինչպես նշում է հրատարակությունը, Նիկոլաևի գրաֆիկն արդեն պլանավորած է մինչև հոկտեմբերի կեսերը։ Վճարից բացի, պատվիրատուն պետք է նաև ապահովի երգչի կենցաղային և տեխնիկական պահանջները, որոնք սովորաբար արժեն 20,000 եվրո:

Իգոր Նիկոլաևը, ինչպես հաղորդում է Абзац-ը, Դուբայում ունի էլիտար բնակարաններ, որոնք, ինչպես նշել է օտարերկրյա անշարժ գույքի փորձագետ Մարկ Գերշկովիչը, արժեն 8 միլիոն դոլար և ավելի: Ժողովրդական արտիստը Բարվիխա-2 գյուղում ունի մոտ 180 միլիոն ռուբլի արժողւոյթամբ տուն և Յուրմալայի ծովափին գտնվող երկու բնակարան՝ 30 միլիոն և 50 միլիոն ռուբլի արժեքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս