Ամերիկացի վիրաբույժներն առաջին անգամ հաջողությամբ փոխպատվաստել են տղամարդու դեմքը ևւ երկու ձեռքերը
Ամերիկացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ հաջող վիրահատություն են կատարել հիվանդի դեմքի եւ երկու ձեռքերի միաժամանակյա փոխպատվաստմամբ, որն այրվածքներից տուժել էր ավտոմեքենայի վթարի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Հրատարակության տվյալներով՝ 2018 թվականին Նյու Ջերսիի բնակիչ Ջո Դիմեոն տուն էր վերադառնում գիշերային հերթափոխից եւ քնել էր ղեկին: Նրա ավտոմեքենան մխրճվել է պարսպի մեջ, շրջվել եւ բռնկվել է: Նա մարմնի 80 տոկոսի այրվածքներ էր ստացել:
Վթարից հետո Դիմեոն չորս ամիս անցկացրել է հիվանդանոցում եւ 20 վիրահատություն տարել: Նա զրկվել է ձեռքերի մատներից, կոպերից, իսկ նրա դեմքի եւ պարանոցի վրա սպիներ էին մնացել, որոնք դժվարացնում էին շարժվելը: 2019 թվականին բժիշկները որոշում են ընդունում մահացած դոնորից դեմքի եւ ձեռքերի փոխպատվաստման մասին Վիրահատության ժամանակ, որը տեւել է 23 ժամ, փոխպատվաստել են տուժածի ամբողջ մաշկը եւ կռճիկները՝ մինչեւ պարանոց, այտոսկրային աղեղները, քթոսկրերը եւ ստորին ծնոտը: Փոխպատվաստումից կես տարի անց Դիմեոն կրկին կարողացել է աչքերը թարթել, բարձրանցնել հոնքերը, դեմքը կնճռոտել, ինչպես նաեւ ինքնուրույն հագնվել, խաղալ շան հետ եւ նույնիսկ գոլֆ խաղալ: Բայց հյուսվածքների անջատումը կանխելու համար պետք է, որ նա ամբողջ կյանքում իմունոդեպրեսանտներ ընդունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: