Լեհաստանի ԱԳՆ-ն մտադիր է հետ ուղարկել Ռուսաստանի դեսպանին
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն հայտնել է, որ մտադիր է հետ ուղարկել Ռուսաստանի Դաշնության դեսպանին, ի պատասխան ՌԴ-ի կողմից լեհ դիվանագետին «persona non grata» ճանաչելուն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը:
Դեսպանը հայտնել է, որ ուրբաթ օրը հրավիրվել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ իր հետ զրուցել է փոխնախարար Մարչին Պշիդաչը: Խոսակցությունը եղել է Ռուսաստանի կողմից ԵՄ որոշ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, մի քանի դիվանագետներին «persona non grata» ճանաչելու մասին: