Բաժիններ՝

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, թե երբ կբացվի տուրիստական սեզոնը

Թուրքիայում տուրիստական սեզոնը կսկսվի ապրիլին, մայիսյան տոներին երկրում սպասում են ռուսաստանցի հյուրերին: Այդ մասին հայտարարել է հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը: Գերատեսչության տվյալներով՝ մոտավորապես 1,13 մլն ռուսաստանցիներ երկրի առողջարաններ են այցելել 2020 թվականին: Տարվա արդյունքներով՝ ՌԴ-ից ճանապարհորդները առաջատարներն են դարձել այդ պետությունում հանգստացող օտարերկրացիների թվով:

«Մեր նպատակն ամառային սեզոնն ապրիլին սկսելն է: Այն կբացվի ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, կսկսվի Միջերկրական ծովից, իսկ այնուհետեւ կտարածվի Էգեյան ծով: Մենք առաջին հերթին զբոսաշրջիկների ենք սպասում եվրոպական երկկրներից»,-ասել է Էրսոյը Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նալ նշել է, որ Թուրքիայում ապրիլի վերջից սպասում են Ռուսաստանից հյուրերին, որտեղ կսկսվեն մայիսյան տոները, իսկ մայիսի կեսերից՝ տեղի հյուրերին՝ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա վերջանալուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728