Բայդենը Սերբիային մատնանշել է Կոսովոն ճանաչելու անհրաժեշտությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների եւ Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակել է Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Ամերիկյան ժողովրդի անունից անկեղծ շնորհավորանքներ եմ հղում ձեզ եւ ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ի Պետականության օրվա կապակցությամբ: Նկատի ունենալով մեր երկրների միջեւ գործընկերության 140 տարին՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ երկարաժամկետ հավատարիմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության եւ ժողովրդավարական արժեքների զարգացմանը: Մենք այսուհետ էլ հաստատակամ ենք մնում եվրոպական ինտեգրման հարցում Սերբիային աջակցության հարցում եւ աջակցում ենք ձեզ այդ նպատակին հասնելու հետագա ծանր քայլերում, ներառյալ անհրաժեշտ բարեփոխումների անցկացումը եւ Կոսովոյի հետ կարգավորման համապարփակ համաձայնագրի ձեռքբերումը, որը կենտրոնացած է փոխադարձ ճանաչման վրա»,- ասված է Բայդենի նամակում:
ԱՄՆ նախագահը նաեւ հիշեցրել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի եւ Բելգրադի դաշնակցային լինելու, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պայքարում համագործակցության մասին՝ նշելով երկու երկրների «բարեկամական կապերի խորացումը»:
Ի պատասխան Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Պանչեւո քաղաքում անցկացված զորավարժություններից հետո փետրվարի 7-ին մամուլի առջեւ հանդես գալով՝ հայտարարել է, որ «Կոսովոյի ճանաչման վերաբերյալ Բելգրադի դիրքորոշումը պարզ է», սակայն Բելգրադը «պետք է հոգ տանի իր պետական շահերի մասին» եւ «չտրվի հույզերին»:
«Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար։ Իսկ ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչումներին, ապա դա նշված չէ ոչ մի միջազգային կազմակերպության ակտերում։ Մենք հասկանում ենք, որ սա նոր ամերիկյան քաղաքականություն է։ Եղել են փորձեր պարտադրելու այդ եզրը [փոխադարձ ճանաչում]՝ որպես մի բան, որը
մենք պետք է փոխադարձաբար ընդունենք որպես վերջնական որոշում Վաշինգտոնում, ես արդեն մեկ անգամ երեսին ասացի, ինչ եմ մտածում եմ ճանաչման մասին, եւ իմ պատասխանը այլ չի լինի»,-հայտարարել Է Վուչիչը: