Հունաստանի իշխանությունները պլանավորում են պատվաստել տուրիստական գոտիների բնակչությանը
2021 թվականի ամռանը անվտանգ հանգիստն ապահովելու համար Հունաստանի իշխանությունները պլանավորում են COVID-19-ի դեմ պատվաստել տուրիստական գոտիներում ապրող տեղի բնակչությանը եւ հյուրընկալության ինդուստրիայի աշխատողներին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։
Այս երկիրն ամենօրյա պատվաստվողների թվով ԵՄ-ի 27 պետությունների թվում հինգերորդ տեղում է: Հունվարին պատվաստում է ստացել 269,1 հազար մարդ, ինչը գրեթե 70 հազարով ավելի է, քան պլանավորվել էր: Երկու չափաբաժիններն ստացել է ավելի քան 40 հազար քաղաքացի:
Փետրվարի առաջին շաբաթում ներարկման համար գրանցվել է տեղի եւս 120 հազար բնակիչ: Իշխանությունների գնահատումներով՝ ամառային տարեշրջանի սկզբի դրությամբ պատվաստում կստանա բնակչության շուրջ մեկ երրորդը: Այդ ցուցակի առաջին հերթում այն աշխատակիցներն են, որոնք աշխատում են ծառայությունների ոլորտում եւ զբոսաշրջության բնագավառում:
Եվրոպական ԶԼՄ-ները նշում են Հունաստանի ոչ տիպական մոտեցումը պատվաստման արշավի նկատմամբ. ներարկումներ են անում ե՛ւ երկրի մայրցամաքային մասում, ե՛ւ հեռավոր կղզիներում, ե՛ւ գյուղերում, որտեղ երբեք չի եղել կորոնավիրուսի բռնկում:
Այսպես, Արեւելյան Միջերկրածովում գտնվող Կաստելորիզո կղզեխմբում, որտեղ ձմռանն ապրում է ընդամենը 200 քաղաքացի, արդեն պատվաստում է ստացել նրանց 80 տոկոսը: Երբ ամռանն այս ոչ մեծ կղզիների վրա կժամանեն զբոսաշրջիկները, վիրուսից լիովին պաշտպանված կլինեն ինչպես ճանապարհորդները, այնպես էլ տեղի բնակչությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: