Բաժիններ՝

42-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդը բնակության հասցեում պահում է մարիխուանա և կից հողատարածքում աճեցնում կանեփ:

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները սեպտեմբերի 10-ին այցելել են Բաբաջանյան փողոցում գտնվող վագոն-տնակ, որի կից հողատարածքում ակնհայտ երևացել են կանեփի բույսեր: 42-ամյա տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել, իսկ վագոն-տնակում մարիխուանա է պահում:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել են կաթուցիչ, ծխելու համար հարմարեցված սարքավորում՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով, 742 գրամ չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգված և կանեփի բույսեր:

42-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնեղ մարմին:
`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս